Աշակերտը՝ և՛ օգտատեր, և՛ ապագա գործընկեր

Մեր  դպրոցի  աշակերտ  Իշխան  Նազարյանի  առաջարկը #Dasaran-ի ծրագրային ապահովման վերաբերյալ Dasaran-ի ծրագրավորողներին թե´ զարմացրեց, թե´ հանկարծակիի բերեց: Այո´, dasaran.am  կայքի օգտատեր, 11-րդ դասարանի աշակերտի  հետաքրքիր ու համարձակ դիտարկումներն իսկապես ուշագրավ էին: Հանդիպումը չուշացավ: Իշխանը  հյուրընկալվեց dasaran.am-ի կրթական կենտրոնում, որտեղ ողջունեցին  նրա ձգտումն ու վերլուծական միտքը. ապագա ծրագրավորողը ծանոթացավ Dasaran-ի թիմին և աշխատանքային առօրյային: Բաժանվեցին,  նորից հանդիպելու մտադրությամբ, դրական լիցքերով և հույսով, որ ստացած գիտելիքներն ու տպավորությունները պարարտ հող կդառան նոր ու հետաքրքիր գաղափարների համար, իսկ dasaran.am-ի խորհրդանշական նվերները նրան կհիշեցնեն  այդ հանդիպման  մասին:

Խտրականություն

Ապրիլի  11-ին 3-րդ  դասարանում  անցկացվեց  զրույց  սեմինար  «Ի՞նչ է  խտրականությունը»  թեմայով:  Սեմինարը անցկացնում  էր  հոգեբան  Հռիփսիմե  Սահակյանը:  Սեմինարը  սկսվեց  մտագրոհ մեթոդով,  այնուհետև  փոքր  դասախոսությամբ  տրվեց  խտրականության  բնորոշումը,  խոսվեց  խտրականության  տեսակների  և  հետևանքների  մասին:  Աշակերտները  դիտեցին  սոցիալական  գովազդներ  տվյալ  թեմայի  մասին:   Այնուհետև  դասարանը բաժանվեց  4  խմբի  և  յուրաքանչյուր  խմբին  տրվեց  խտրականության  տարբեր  իրավիճակներ  ներկայացնող  քարտեր:  Զրույց-սեմինարն  անցավ  հետաքրքիր  և  արդյունավետ:  Երեխաներին  անծանոթ  էր  թեման,  սակայն  նրանք  շատ  մեծ  ակտիվություն  ցուցաբերեցին:  Սեմինարի արդյունքում  աշակերտները  ծանոթացան  խտրականության  բնորոշմանը,  բառի  մեկնաբանությանը…

 

Մերօրյա հերոսը

Ապրիլի 10-ին Տանձուտի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  զինվորի  պարգևատրման   հանդիսավոր  արարողությունը: Ապրիլյան  քառօրյայի  մասնակից,  դպրոցի  նախկին  սան  Ֆրունզիկ  Նորայրի  Ֆահրադյանը  Հայաստանի  Հանրապետության  Պաշտպանության  Նախարարության  կողմից,  լավագույն  ծառայության  համար  պարգևատրվեց  «Դրաստամատ  Կանայան»  հուշամեդալով:

     Դպրոցի  աշակերտական  խորհրդի  անդամները  մանկապատանեկան  կազմակերպիչ  Հռիփսիմե  Ավետիսյանի  ղեկավարությամբ  ելույթ  ունեցան  թեմատիկ  ծրագրով,  որտեղ  ներառված  էր  հայոց  բանակի,  զինվորի,  հայրենիքի  և  հերոսներ  ծնող  մայրերի  փառաբանումը:

   Դպրոցի  տնօրեն  Հ.  Այվազյանը  ողջույնի  խոսքում  հաջողություն  մաղթեց  ավագ  սերժանտ  Ֆրունզիկ  Ֆահրադյանին  և  խաղաղ  ծառայություն  այս  պահին  սահմանը  հսկող  հայ  զինվորին:  Միջոցառմանը ներկա  էին  Ֆրունզիկի  մայրը,  ընկերները,  ուսուցիչներն  ու  բարձր  դասարանի  աշակերտները:

 

Տեխնոլոգիա

Տանձուտի  միջնակարգ  դպրոցում  7-րդ  դասարանի  «Տեխնոլոգիա» առարկայի  շրջանակներում  տեղի  ունեցավ   «Համով  մենամարտ»  մրցույթ-բաց դասը:  Միջոցառմանը  ներկա  էին  ուսուցիչներ,  ծնողներ,  բարձր  դասարանի  աշակերտներ:  Հանդիսատեսը  հետաքրքրությամբ  դիտեց  աշակերտների  ձեռքով  պատրաստված  խոհարարական  աշխատանքները,  թղթերով  պատրաստած  բացիկներն  ու  հուշանվերները:  Տեխնոլոգիայի  ուսուցչուհի  Ա. Սահակյանը  գոհ  էր աշակերտներից  և  խնդրեց  ծնողներին,  որ  երեխաներին  հաճախակի  ընդգրկեն  խոհարարական  և  կենցաղային աշխատանքներում:

Սեմինար-զրույց 10-րդ դասարանում

Փետրվարի  27-ին  «հասարակագիտություն»  առարկայի  «հոգեբանություն»  բաժնի  շրջանակներում  10-րդ  դասարանում  անկացվեց  սեմինար-զրույց  «Բարեկամություն,  սիրո  հոգեբանական  ուրվագծերը»  թեմայով:  Զրույց-սեմինարը  սկսվեց  կարճամետրաժ  մուլտֆիլմի  դիտումով:  Այնուհետև  փոքրիկ  դասախոսությամբ  ներկայացվեց   բարեկամությունը  և  սերը,  որպես  մարդկային  զգացմունքների  և  միջանձնային  կապերի  հատուկ  և  կարևոր  տեսակ:   Աշակերտների  հետ  միասին  քննարկվեց  տարբեր  ազգերի  բարեկամական  կապերին  բնորոշ  առանձնահատկությունները:    Աշակերտները ծանոթացան  սիրո  տեսակներին.

  • եղբայրական  սեր
  • մայրական  սեր
  • ռոմանտիկ  սեր
  • սեր  սեփական  անձի  նկատմամբ

Տրվեց  յուրաքանչյուր  տեսակի  ընդհանուր  հոգեբանական  բնութագիրը:  Զրույց  սեմինարը  ավարտվեց  սիրո  մասին  գեղեցիկ  մուլտֆիլմի  դիտումով:

Զրույց-սեմինարը անցկացրեց  հոգեբան  Հռիփսիմե  Սահակյանը:

«ՏԱՆՁՈՒՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ  ԱՄԵՆԱՀԶՈՐ  ԶԵՆՔՆ  Է,  ՈՐԸ  ԴՈՒ  ԿԱՐՈՂ  ԵՍ  ՕԳՏԱԳՈՐԾԵԼ  ԱՇԽԱՐՀԸ  ՓՈԽԵԼՈՒ  ՀԱՄԱՐ»  

                                                                                                                                                                                     
     

    «Ինձ հաջորդող սերունդներին,  թոռներիս,  ծոռներիս  կտակում եմ տիրապետել հայոց լեզվին:  Ամեն   մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել  հայոց  լեզուն,  գրագետ  լինի  հայերենից,  անկախ  այն  բանից,  թե քանի տոկոս է նրա  մեջ  հայկական  արյունը:   Այդ  տոկոսը  ոչինչ  չի  նշանակում:  Մենք  փոխանցում ենք  սերունդներին  ոչ  թե  արյուն,  այլ գաղափարներ   եւ  գաղափարների մեջ   ինձ   համար ամենաթանկը  հայոց  լեզուն  է:  Այդ  կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր  է  սովորեցնել  հաջորդին  հայոց  լեզու:  Գիտցեք,  որ իմ  կյանքի  ամենամեծ երջանկությունը  եղել  է ու  կմնա,  քանի  ապրում եմ, հայոց  լեզվին   տիրապետելը:
Ցանկանում  եմ  երջանկություն  բոլորիդ:
29.08.1994»:

Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!